Ֆիլիպիններում մաոիստ-ապստամբները պայթյուն են իրագործել

Սեպտեմբերի 4-ին ֆիլիպինցի մաոիստ-ապստամբները պայթեցրել են բանակային պարեկը` մարդկային կղանքով ու օձի թույնով լցված ռումբով:

Ֆիլիպիններ.զինյալներ

Ֆիլիպիններ.զինյալներ

Վիրավորվել է առնվազն 7 զինծառայող։ Բժիշկների խոսքերով՝ բուժումը բարդ կլինի՝ պայթյունի ժամանակ վերքեր թափանցած հնարավոր մահացու վարակի պատճառով:
Նշենք, որ հարձակման իրականացման մեջ կասկածվում է «Նոր ժողովրդական բանակ» ձախ արմատական կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը ստեղծվել է 1969-ին Խոսե Մարիա Սիսոնի կողմից ու զինված պայքար է մղել կառավարության դեմ:

1980-ականներին «Նոր ժողովրդական բանակի» զինյալների քանակը հասնում էր 26 հազարի, հիմա նրանց թիվը կրճատվել է՝ դառնալով մինչև 4 հազար, սակայն զինյալները հետ չեն կանգնում պայքարից:
Հավելենք՝ Ֆիլիպինների կառավարության տվյալներով՝ տեղական կոմունիստական կուսակցության զինված ճյուղը համարվող կազմակերպության դեմ պայքարի ամբողջ ընթացքում զոհվել է շուրջ 30 հազար մարդ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *