ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը տրամադրվել է քիմիական զենքի ոչնչացման համար նախատեսված FDHS շարժական սարքավորում։
Ինչպես հաղորդում է Defense News պարբերականը, սարքավորման ստեղծմամբ զբաղվել է ԱՄՆ ԶՈւ Մերիլենդի Էջվունդ քաղաքի քիմիակենսաբանական կենտրոնը՝ ECBC-ը։
Դեռևս չեն հրապարակվում շարժական սարքավորման տեխնիկական հնարավորությունների մանրամասները։
ECBC-ի տվյալներով՝ դաշտային շարժական սարքավորումը չեզոքացնում է թունավոր քիմիական նյութերը՝ դրանք ջրի ու մի քանի հակազդող քիմիական նյութերի հետ միախառնելու, ապա տաքացնելու միջոցով։ Արդյունքում ստացվում է անվնաս խառնուրդ, որը շրջակա միջավայրին վնաս չի հասցնում։
Հավելենք նաև, որ Պենտագոնը, փաստորեն, հայտարարել է FDHS նոր շարժական սարքավորման ստեղծման մասին մոտ 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ օգոստոսի 21-ին հայտնի դարձավ Սիրիայում քիմիական զենքի հավանական կիրառման մասին։