Թուրքիան ռազմական ակտիվություն է ցուցաբերում Սիրիայի հետ սահմանին

Այս օրերին Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ռազմական ակտիվություն է ցուցաբերում։
Համաձայն Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության հաղորդած տվյալների՝ այդ ակտիվությունը պայմանավորված է Սիրիայի դեմ հավանական ռազմական գործողություններ ծավալելու Արևմուտքի մտադրության հետ։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի` Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում՝ 3-րդ սահմանապահ գումարտակի տեղակայման վայր երեկ՝ սեպտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամերին, ժամանել են զրահամեքենաներ և զինվորական անձնակազմ։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ սահմանապահ գումարտակին կից կանգնած բեռնատար մեքենաները տեղափոխում էին առաջին օգնության պարագաներ ու մեծ քանակությամբ զինամթերք։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն սահմանագծի ուղեկալներին:

Հիշեցնենք, որ Սիրիայի լարված իրավիճակի հետ վերջին շրջանում զգալի ակտիվացել են մաքսանենգ խմբերի փորձերը՝ անցնելու Թուրքիայի տարածք։ Հաճախ բախումները բերում են վիրավորների թուրք զինծառայողների շրջանում և զոհերի սիրիական կողմում։

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը չորս հոգանոց խումբը փորձել է Սիրիայի տարածքից մազութ անցկացնել Թուրքիայի տարածք, սակայն Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները նկատել են շարժը։ Բախման հետևանքով վիրավորվել էր թուրք զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *