Թուրքիայի, Պակիստանի և Աֆղանստանի հատուկջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացրել

Թուրքիայում ավարտվել է Աֆղանստանի և Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունը:

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից

Համատեղ վարժանքներն անցկացվել են օգոստոսի 19-ից 28-ը Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Էղիրդիրի հատուկ նշանակության զորքերի լեռնային ուսումնական կենտրոնում:

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից
Համատեղ զորավարժությանը թուրքերը, պակիստանցիներն ու աֆղանները ներկայացել են մեկական ստորաբաժանումով:
2012 թվականին Անկարայում Թուրքիան, Աֆղանստանն ու Պակիստանը կրկին համատեղ զորավարժություններ են անցկացրել, որին մասնակցել են այդ երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները։
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերն Աֆղանստանում ISAF-ի կազմում ունի 1261 զինծառայող։ Թուրք զինծառայողներն Աֆղանստանում զբաղվում են նաև աֆղան զինծառայողների ուսուցմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *