Միջադեպ Կիպրոսում՝ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի ինքնաթիռների մասնակցությամբ

Սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի ինքնաթիռներն օդային մարտեր սկսելու եզրին էին Կիպրոսի հյուսիսային տարածքներում։

Մեծ Բրիտանիայի արքայական ՌՕՈւ «Թայֆուն» կործանիչ

Մեծ Բրիտանիայի արքայական ՌՕՈւ «Թայֆուն» կործանիչ

Կիպրոսի հանրապետության պաշտպանության նախարար Ֆոտիս Ֆոտիուն հաստատել է, որ բրիտանական արքայական ՌՕՈւ «Թայֆուն» կործանիչները թռիչք են կատարել՝ հետևելով Մեծ Բրիտանիայի Ակրոտիրի ավիաբազայի տագնապի ազդանշանին։

Մեծ Բրիտանիայի արքայական ՌՕՈւ «Թայֆուն» կործանիչ
Պարզվում է՝ ՌՏԿ-ները, ըստ Մեծ Բրիտանիայի վարկածի, կասկածելի շարժ էին գրանցել Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող Ֆամագուստա քաղաքի օդային տարածքում։
Կործանիչները թռել են 1974-ին Թուրքիայի կողմից բռնազավթված, Կիպրոսի հյուսիսային տարածքով։ Ի պատսխան՝ Անկարայի հրահանգով՝ երկու F-16 ինքնաթիռներ փորձել են որսալ բրիտանական «Թայֆուններին»։
Արդյունքում Կիպրոսի կառավարությունը պահանջել է Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ հրամանատարությունից բացատրություններ տալ ու պարզաբանել միջադեպի իրական պատճառները։
Թուրքիայի կողմից դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել։
Հիշեցնենք, որ Կիպրոսի հյուսիսային հատվածում, որը բռնազավթել է Թուրքիան, ներկայումս կա ավելի քան 30 հազար թուրք զինծառայող ու ռազմական տեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *