Համաձայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքի՝ Սերժ Սարգսյանի հրամանով 5 տարի ժամկետով պայմանագրեր են ստորագրվել գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի և գնդապետ Տիրան Խաչատրյանի հետ։
Առաջին հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ. գնդապետ Տիրան Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր 5 տարի ժամկետով»։
Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։