Մահացել է Ադրբեջանի զորակոչի պետական ծառայության պետի տեղակալը

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Ռամիզ Մամեդովը մահացել է։

Զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայությունից հաստատում են, որ Մամեդովը մեկ շաբաթ առաջ ուղեղի կաթված է տարել աշխատավայրում։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չեն կարողացել։
Հավելենք, որ Ռամիզ Մամեդովը Ադրբեջանի անկախացումից ի վեր աշխատել է զինկոմիսարիատների համակարգում։ Որոշ ժամանակ զբաղեցրել է Ադրբեջանի նախկին զինկոմիսար Ալիաղա Հուսեյնովի տեղակալի պաշտոնը։

 

One response to “Մահացել է Ադրբեջանի զորակոչի պետական ծառայության պետի տեղակալը

  1. Pingback: Հայկական զինուժի ևԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները | ankakh.com

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *