Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների՝ պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո սահմանագոտում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ, 1983 թվականին ծնված Ալիկ Հայկի Ջանվելյանը:
Լուրը հաստատեց նաև Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ մամուլի խոսնակի՝ տարվում է հետաքննություն՝ մանրամասները ճշտելու համար։