Դաղստանի Բույնակսկ քաղաքում ինքնաշեն պայթուցիկ են գտել

Դաղստանի Բույնակսկ քաղաքում ոստիկաններն ուժային կառույցների աշխատակիցների վրա զինյալների կողմից իրականացված հարձակման վայրում գտել են ինքնաշեն պայթուցիկ սարք։ Այս մասին հայտնում են Դաղստանի ներքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ուժային կառույցի աշխատակիցների վրա հարձակված զինյալ Զաուր Ումարովը փոխհրաձգության ժամանակ մահացել էր։ Իրավապաշտպան մարմինների տվյալներով՝ Ումարովը Խասավյուտրում հատուկ պաշտպանություն էր անցել։

«Դեպքի վայրից 250 մետրի վրա գտել են 2 պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ 3 լիտրանոց դույլի տեսքով, որի մեջ էլ տրոտիլային գլանիկ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը հայտարարել էր՝ Բույնակսկում ահաբեկիչների դեմ մղվող գործողությունների արդյունքում սպանվել է 9 զինյալ, այդ թվում՝ Բամմաթխան Շեյխովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *