Սինա թերակղզում եգիպտական օդուժը կրկին ոչնչացրել է տասնյակ զինյալների

Սեպտեմբերի 3-ի առավոտյան Եգիպտոսի ռազմաօդային ուժերը հարվածել են Սինա թերակղզում կուտակված իսլամիստական բազաներին։ Այս մասին հայտնում է AP-ին՝ հղում անելով Եգիպտոսի պաշտպանության նախարարի պաշտոնական ներկայացուցչին։

Համաձայն տվյալների՝ գրոհային ինքնաթիռները 13 հրթիռ են արձակել, որի պատճառով Մուկաթա և Թումա գյուղերի մերձակայքում սպանվել և վիրավորվել են տասնյակ զինյալներ։ Ըստ Եգիպտոսի զինծառայողների՝ հարվածի տեղում, որը սահմանակից է Գազայի հետ, դեռ շարունակվում են կռիվները։

Նախարարության հայտարարությունից պարզ չէ, թե գործողություններին միայն ուղղաթիռներն են մասնակցում, թե վերգետնյա ստորաբաժանումներն էլ են միացել։ Բացի այդ, իշխանության կորուստների մասին ոչինչ չի նշվում։

Նշենք, որ հարվածը հասցվել է, երբ Կահիրեն որոշել է Գազայի հետ հատվածում ստեղծել 25-500 մետր խորությամբ և 10 կմ երկարությամբ բուֆերային գոտի։ Ըստ եգիպտական իշխանությունների՝ այս գոտին կնվազեցնի պաղեստինյան կողմից Եգիպտոս եկող թունելով մարդկանց և բեռների անօրինական տեղափոխումը։

Կահիրեի համար մտահոգության առիթ է, որ այդ սահմանային թունելով տեղափոխվում են նաև ռազմական բեռներ, ինչպես նաև տեղաշարժվում են արմատական տրամադրվածությամբ իսլամիստները։ Սա հատկապես լուրջ խնդիր է դարձել Եգիպտոսի իսլամիստ-նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո, ում կողմնակիցները հայտարարել են՝ զենքը ձեռքներին պայքարելու են նոր իշխանությունների դեմ։

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ Եգիպտոսի զինված ուժերը Սինա թերակղզին զինյալներից մաքրելուն ուղղված ռազմական գործողություններ են իրականացնում։ Ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ Սինայում պատսպարվում են 500-1000 զինյալ-ահաբեկիչներ։ Ստեղծված իրավիճակը մտահոգում է նաև Իսրայելին, քանի որ զինյալների՝ իսրայելական կողմի վրա հրթիռային հարձակումները հավանական են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *