Բաշար Ասադը խոսել է քիմիական զենքի կիրառման մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սեպտեմբերի 2-ին հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին։
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի ու Արևմուտքի երկրների դիրքորոշման մասին՝ Ասադը նշել է, որ ցանկացած մակարդակի ռազմական միջամտություն Արևմուտքի կողմից կհանգեցնի «տարածաշրջանային պատերազմի՝ վնասներ հասցնելով Արևմուտքին՝ մասնավորապես Ֆրանսիային»:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահը իր խոսքում անդրադարձել է նաև քիմիական զենքի կիրառման ապացույցներին՝ շեշտելով, որ «մեղադրող կողմը պետք է ներկայացնի ապացույցներ, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեռևս նույնիսկ սեփական ժողովրդին չեն ներկայացրել այդ ապացույցները»։
Բացի այդ, Բաշար Ասադն անտրամաբանական է համարել կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի հավանական օգտագործումը՝ փաստելով՝ «ինչպե՞ս կարող է բանակը կիրառել քիմիական զենք այն վայրում, որտեղ տեղակայված են սեփական ուժերը, զինվորականները կարող են վիրավորվել, Կառավարությունն ինքը կարող է կորուստներ կրել քիմիական զենքի օգտագործման հետևանքով»։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները սեպտեմբերի 2-ին իրենց կառավարություններին ներկայացրել են «վկայություններ» Սիրիայի իշխանությունների՝ Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման իրականացման վերաբերյալ, սակայն, ինչպես իրենք են նշում, անհերքելի ապացույցներ դեռևս չունեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *