Թուրք խաղաղապահները լքեցին Լիբանանը

Թուրքիան Լիբանանի տարածքից դուրս է բերել իր խաղաղապահներին: Թուրք զինծառայողները սեպտեմբերի 2-ին տեղափոխվել են Իսքենդերունի նավահանգիստ, որտեղից էլ կմեկնեն մշտական տեղակայման վայրեր:

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը:

Այժմ թուրքական կողմը Լիբանանին խաղաղապահ ուժերում (ՅՈւՆԻՖԻԼ, UNIFIL) ներկայացված է 3 զինծառայողով, ովքեր շարունակելու են ծառայություն կրել հրամանատարության շտաբում: Միևնույն ժամանակ Լիբանանում կշարունակի մնալ թուրքական նավատորմի մեկ կատեր:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների` UNIFIL-ի կազմում 300 թուրք խաղաղապահ կար:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային մեծ ժողովը հավանություն էր տվել թուրք խաղաղապահների ծառայությունը Լիբանանում մեկ տարով երկարաձգելու առաջարկին, սակայն Անկարան որոշել է հետ կանչել իր ուժերը: Թուրքական իշխանությունները նշում են, որ խաղաղապահների դուրսբերումը կապված է նրանց` ոչ անհրաժեշտ ներկայության հետ, սակայն խոսակցություններ են պտտվում, որ դա կարող էր կապված լինել անցած ամիս Բեյրութում թուրք օդաչուների առևանգման դեպքի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *