Մուղնու դպրոցում բացվել է զոհված զինծառայող Վարդան Օհանյանի անվան փառքի սրահը

Արագածոտնի մարզի Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան հիմնական դպրոցում սեպտեմբերի երկուսին բացվեց զոհված զինծառայող կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանի անվան փառքի սրահը:

Մուղնու դպրոցում բացվել է զոհված զինծառայող Վարդան Օհանյանի անվան փառքի սրահը

Մուղնու դպրոցում բացվել է զոհված զինծառայող Վարդան Օհանյանի անվան փառքի սրահը

Մուղնու դպրոցի բակում նոր ուսումնական տարվա առաջին օրը վաղ առավոտից դպրոց շտապող աշակերտների հետ միասին դպրոց էին եկել նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ՊՆ խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանն, ինչպես նաև Վարդան Օհանյանի հարազատներն ու ընկերները:

20-ամյա Վարդանը զոհվել էր 2012-ի հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը Հորադիզի դիրքերում` ադրբեջանական դիվերսիան հետ շպրտելու ժամանակ: Նա հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով, որից հետո որոշում կայացվեց իր անունով փառքի սրահ բացել իր իսկ սովորած դպրոցում:”>
«Փառք Վարդանին, փառք հայոց բանակին, փառք մեր սահմանը պահող հայ զինվորներին»,-սրահի բացման ժամանակ ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն, ում ֆինանսական աջակցությամբ էլ հնարավոր է դարձել փառքի սենյակի վերանորոգումն ու կահավորումը:
Դասասենյակում, որի պատերին փակցված են հայ ժողովրդի հերոսների լուսանկարներն ու նրանց կենսագրությունները և ներկայացված է բանակի պատմությունը, առանձնացված անկյունում կպահվեն Վարդանի անձնական իրերն ու լուսանկարները:
«Վարդանն այս դպրոցի լավագույն սաներից էր, այս դպրոցի հարկի ներքո հավերժ հնչելու է նրա փառքի ու անմահության ձայնը: Իր անվան դասարանում, որտեղ կանցկացվեն հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ու եկեղեցու պատմության դասեր, սովորելու են երեխաներ, ովքեր անձամբ գիտեին Վարդանին որպես ընկեր, իսկ հիմա արդեն գիտեն որպես հերոս»,-ասաց դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը:

Դպրոցի փոխտնօրեն Գայանե Ավետիսյանն էլ, ով նաև Վարդանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է եղել, հիշում է, թե ինչքան բարի ու ընկերասեր երիտասարդ էր Վարդանը:
«Հավանաբար ի վերուստ է տրվում նման անձանց, որ քիչ են ապրում, բայց ապրում են հրաշալի կյանքով, ապրում են հասարակության ու ժողովրդի համար: Արտակարգ բարի անձ էր, եզակի իր հասակակիցների մեջ, բոլոր հանրօգուտ աշխատանքների մեջ առաջինն էր, և ընդհանրապես իր բնույթով բացառիկ պատանի էր, ափսոս, որ չհասցրեց վայելել երիտասարդությունը»,-ասում է ուսուցչուհին:

2 responses to “Մուղնու դպրոցում բացվել է զոհված զինծառայող Վարդան Օհանյանի անվան փառքի սրահը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *