Բելգիայի օդաչուները պարեկություն կանեն Մերձբալթյան երկրներում

ՆԱՏՕ առաքելության շրջանակներում Բելգիայի օդաչուները չորս ամիս Մերձբալթյան երկրների օդային տարածքում պարեկություն են անելու։ Նրանք փոխարինում են Ֆրանսիայի օդաչուներին։

Բելգիայի արքայական  ՌՕՈւ F-16

Բելգիայի արքայական ՌՕՈւ F-16

Պարեկության պաշտոնական փոխանցման արարողությունը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 3-ին։
Հիշեցնենք, որ Բելգիան արդեն երրորդ անգամ է մասնակցում Մերձբալթյան երկրների պարեկությանը։ Ընդ որում, 2009-ից սկսած՝ Վիլնյուսը, Ռիգան ու Տալլինը հոգում են Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ անձնակազմի բնակության, իսկ 2010-ից՝ նաև սարքավորումների ու անձնակազմի փոխադրման ծախսերը։ 2015-ից Մերձբալթյան երկրները ծրագրում են ավելացնել ֆինանսական ներդրումները ՆԱՏՕ առաքելության շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *