Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Այս մասին ադրբեջանական մամուլին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան։

դիրքեր, սահման

Ըստ նույն աղբյուրի՝ Հակոբ Ինջիղուլյանը տեղեկություններ է ստացել իր ընտանիքից ու իր մասին տեղեկություններ փոխանցել հարազատներին։

Նշենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հայ ռազմագերու նախորդ հանդիպումը կայացել էր օգոստոսի 20-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *