Ավստրալիայում օվկիանոսից հանել են Մեծ արգելախութի վրա նետված երկու ավիառումբ, որոնց վրա վրա պայթուցիչներ տեղադրված չեն եղել: Եւս երկու ռումբ որոշված է թողնել խութի հատակին. այս երկուսը լցված են ցեմենտով ու վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար: Դրանք տեղում թողնելու պատճառը մեծ ծանրությունն է։ Արգելոցի ղեկավարությունը համաձայնել է դրանք թողնել հատակում:
Ռումբերը հայտնաբերվել են ավստրալիական «Գասկոյն» (HMAS Gascoyne) ականազերծիչ նավի օգնությամբ օգոստոսի կեսերին:
Վերոհիշյալ ռումբերը հուլիսին նետվել էին խութի վրա ամերիկյան AV-8B Harrier գրոհիչ ինքնաթիռներից, որոնք մասնակցում էին ամերիկա-ավստրալիական համատեղ զորավարժությունների ընթացքում:
Զորավարժության ծրագրով նախատեսված էր ռումբերը նետել Թաունսենդ կղզու վրա, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով առաջադրանքն անհնար եղել կատարել: Ինքնաթիռներին նաև չեն թույլատրել ռումբերով վերադառնալ ավիակիր: Օդաչուները փորձել էին ազատվել ռումբերից այնպես, որ խութին հասցված վնասը նվազագույն լինի:
Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալային խութն է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում: