Ռուսաստանը որոշել է ռազմական բժիշկների պակասը լրացնել պայմանագրային զինծառայության վերցնելով քաղաքացիական մասնագետների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ռուսլան Ցալիկովը։
Նախարարի տեղակալի խոսքերով այսօր ավելի շատ ատամնաբույժերի, դեղագործների և թերապևտների կարիք կա։
Ցալիկովը նշել է նաև, որ այդպիսի մասնագետների պատրաստումը դադարեցվել էր Սամարայի և Տոմսկի ռազմաբժշկական ինստիտուտների փակման պատճառով։ Մասնագետների պակասն ապագայում լրացնելու համար այս տարի Կիրովի անվան ռազմաբժշկական ինստիտուտում կազմակերպվել է կուրսանտների հատուկ ընդունելություն տվյալ մասնագիտությունների համար։