ՌԴ Ռազմածովային նավատորմի առափնյա ուժերին հնարավոր է մինչև 2020 թվականը հատկացվեն «Բաստիոն» և «Բալ» առափնյա հրթիռային համակարգեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՌԾՈւ ադմիրալ Վիկտոր Չիրկովին։
Հականավային հրթիռային համակարգերի տրամադրումը արվում է ՌԴ սպառազինման 2011-2020 թվականների պետական ծրագրով։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Բալ» և «Բաստիոն» հրթիռային նոր համակարգերը կհատկացվեն Կասպյան նավատորմին, ինչպես նաև Կուրիլյան կղզիներին։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում։
«Բատիստոն» համակարգը նախատեսված է առափնյա տարածքների՝ մոտ 600 կմ պաշտպանության համար։ Առավելագույն մարտական լրակազմը կազմված է 24 «Յախոնտ» հրթիռներից։ Հրթիռների արձակման մեկնարկը տրվում է 2.5 վայրկյան միջակայքով։ Հրթիռները հնարավորություն ունեն մինչև 750 մ/վ արագություն բացել և խոցել 300 կմ վրա գտնվող թիրախներին։
Իսկ «Բալ» համակրգերը կարողանում են խոցել թիրախին եղանակային բոլոր պայմաններում մինչև 120 կմ հեռավորության վրա։