Իրանի պատվիրակությունը Սիրիայում հանդիպումներ է ունեցել

Համաձայն իրանական լրատվամիջոցների՝ օգոստոսի 31-ին Իրանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Սիրիա։ Պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բուրուջերդին։

Իրան

Իրանի պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մանրամասները, ինչպես նաև Սիրիայի ներսում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։

Հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն կանխատեսելի է, որ քննարկվել են Սիրիայի կառավարության հետագա հավանական քայլերը՝ ի պատասխան Արևմուտքի որոշ երկրների՝ Սիրիայում ռազմական միջամտության կոչերին։

Նշենք, որ այցի շրջանակներում Իրանի պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Ջիհադ ալ-Լիհանիի, վարչապետ Վաիլ ալ-Նելգիի, արտգործնախարար Վելիդ ալ-Մուալլիմի հետ։

Ըստ իրանական մամուլի՝ Սիրիա կատարած այցից հետո Իրանի պատվիրակությունն ուղևորվելու է Լիբանան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *