Ցուցադրվել է լեհական ILX-27 անօդաչու թռչող սարքը

Լեհական ILX-27 ուղղաթիռատիպ ԱԹՍ-ն ներկայացվել է Լեհաստանում սեպտեմբերի երկուսից հինգը տևող MSPO 2013 ցուցահանդեսի ժամանակ։

ILX-27 անօդաչու թռչող սարքը

ILX-27 անօդաչու թռչող սարքը

Այս անօդաչու թռչող սարքը մշակվել է Լեհաստանի Ռազմական ավիացիոն գործարանում։ Այն նախատեսվում է օգտագործել թե´ որպես հարվածային՝ վերգետնյա թիրախների ոչնչացման համար, թե´ որպես օժանդակ միջոց՝ հետախուզության ու սահմանային պարեկության համար։
Ինչպես տեղեկացնում են լեհական աղբյուրները՝ ԱԹՍ-ն առաջին հերթին ծառայելու է քաղաքային և լեռնային պայմաններում հատուկ ստորաբաժանումների գործողություններին օժանդակելու համար։
ILX-27-ի թռիչքային կշիռը 1100 կգ է, երկարությունը՝ 7,74 մ, արագությունը՝ 215կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *