Ադրբեջանի ռազմական փորձագետ Ջաֆարլիին կրկին հետապնդում են

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլին հանդես է եկել նոր հայտարարությամբ։

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

Նա դիմել է ՆԳՆ-ին և ԱԱԾ-ին՝ վկայելով, որ իր դեմ սադրանքներ են իրականացվում։

Ջաֆարլին համոզված է, որ իր՝ «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր դաշինքի շարքերն անցնելուց հետո «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի գրասենյակի մոտ մշտապես հերթապահում են կասկածելի անձինք ու կանգնած են կասկածելի մեքենաներ, որոնք թերևս հետևում են իրենց։ Բացի այդ, ռազմական փորձագետի խոսքերով՝ հետևում են նաև իր բնակարանի անցուդարձին։ Երբ նա փորձել է լուսանկարել, կասկածելի անձինք անմիջապես հեռացել են։

Նշենք, որ Ջաֆարլին հրապարակել է մի քանի բջջային հեռախոսահամարներ, որոնց միջոցով պարբերաբար սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ստանում։

Ռազմական փորձագետը կոչ է անում իրավապահ մարմիններին, օգտվելով իր տրամադրած տվյալներից, պարզել՝ ով է իրեն հետապնդում և ինչ պատճառով։

Հիշեցնենք, որ Յաշար Ջաֆարլին հայտնի է ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով։ Նա բանակի բարեփոխումները կապում է նախ և առաջ Սաֆար Աբիևի հրաժարականի հետ։ Հավանաբար հենց նման համարձակ մտքեր արտահայտելու պատճառով էլ 2013-ի ապրիլի 2-ին ռազմական փորձագետը հարձակման էր ենթարկվել շքամուտքում։

Նա բացեիբաց հայտարարել էր, որ իր վրա հարձակվել են Սաֆար Աբիևի հրահանգով

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *