Սեպտեմբերի 1-ին` ժամը 12:45-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները թնդանոթի արկ են գտել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գտել է Տ-12 տիպի հակատանկային թնդանոթի 2 արկ, որոնք հողում են մնացել 1991-1993 թվականներից։
ՀՀ ՊՆ մասնագետներն այժմ փորձում են վնասազերծել հայտնաբերված արկերը։