Իրադրությունը Սիրիայում. սեպտեմբերի 1. թարմացվող լրահոս

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով Սիրիայում մեծանում է արտաքին ռազմական միջամտության հավանականությունը։

Ռազմինֆոն նման ձևաչափով ներկայացնում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տվյալ օրվա ուշագրավ իրադարձությունները։

20:02 ” Սիրիան կարող է հարվածներ հասցնել Թուրքիային, Կիպրոսին և Իսրայելին, եթե արևմտյան պետությունները ռազմական գործողություններ սկսեն երկրի դեմ:

Նման տեղեկություններ են տարածում թուրքական լրատվամիջոցները` հղում կատարելով սիրիական պետական լրատվամիջոցների տեղեկություններին:

***

19:55 ” Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ույարն այցելել է Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամասեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը:

Թուրք գեներալը գլխավորել է երեք ուղղաթիռից բաղկացած պատվիրակությունը, որը մի քանի կանգառ է արել Սիրիային մոտ գտնվող թուրքական ռազմաբազաներում և զորամասերում:

Ույարը ստուգել է զորքերի պատրաստվածությունը, ինչպես նաև ցուցումներ տվել հրամանատարությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *