ՄիԳ-31-ը կշահագործվի ՌԴ ԶՈւ-ի կողմից մինչև 2028-ը

ՄիԳ-31 կործանիչները շահագործվելու են ՌԴ ԶՈւ կողմից նվազագույնը մինչև 2028-ը։
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսի ժամանակ ՌԴ ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը հայտարարել է՝ եթե հետագայում անհրաժեշտություն լինի, ապա ՄիԳ-31-երի կիրառումը կերկարեցվի ևս 5-10 տարով։

ՄիԳ-31

ՄիԳ-31

Բոնդարևը շեշտել է նաև, որ Սու-35Ս կործանիչների՝ ՌԴ ԶՈւ-ում հայտնվելուց հետո, ՄիԳ-31-ի առջև դրված խնդիրների մի մասը կարող են այլ ինքնաթիռներ իրագործել։
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի ապրիլի կեսերին Բոնդարևը հայտարարել էր՝ ՄիԳ-31 կործանիչների արդիականացման համար ՌԴ ռազմական բյուջեն պետք է տրամադրի 50 մլրդ ռուբլի (մոտ 1 մլրդ 500 հազար դոլար)՝ շեշտելով՝ ինքնաթիռը տեխնիկապես հնացել է։ Անհրաժեշտ է փոխել դրա նավիգացիոն համակարգն ու սպառազինությունը։

Փորձարարական-կոնստրուկտիվ աշխատանքներն այս ուղղությամբ գնահատվում են 25 մլրդ ռուբլի (մոտ 74 մլն 300 հազար դոլար)։
Հավելենք, որ ՄիԳ-31 ինքնաթիռը ստեղծվել է 1970-ականների կեսին։ Այն տրամադրվել է ԽՍՀՄ ՌՕՈւ-ին 1981-ին։ 1994-ին կործանիչների սերիական արտադրությունը կասեցվել է։ Ներկա դրությամբ Ռուսաստանի ԶՈւ-ն ունի 190 միավոր այդպիսի ինքնաթիռ, որոնց մի մասը պետք է արդիականացվի մինչև ՄիԳ-31ԲՄ տարբերակի։ Մինչև 2020-ը նախատեսվում է արդիականացնել 60 միավոր ՄիԳ-31։
ՄիԳ-31-ը բացում է մինչև 3000 կմ/ժ արագություն, մարտական ազդեցության շառավիղը 720 կմ է։ Ունակ է թիրախներ հայտնաբերել մինչև 280 կմ-ի վրա, զինված է 23 մմ տրամաչափի հրանոթով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *