Ուկրաինայում այս աշնանը վերջին պարտադիր զորակոչն է իրականացվելու

2013 թվականի աշնանային զորակոչը վերջին պարտադիր զորակոչն է լինելու, որի ընթացքում ժամկետային զինծառայողների շարքերը կհամալրեն 11 հազար ժամկետայիններ։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը, տեղեկացնում է «Իտառ-տասս»-ը։

ուկրաինական բանակ

ուկրաինական բանակ

Ըստ նախարարի՝ աշնանային զորակոչից հետո բանակը համալրվելու է բացառապես պայմանագրային հիմունքներով։
«Հիմնական բարեփոխումը պրոֆեսիոնալ բանակի անցնելն է։ Համաձայն պետական բարեփոխումների ծրագրի՝ Ուկրաինայի զինված ուժերին մինչև 2017 թվականը կհատկացվի 16,5 մլրդ ԱՄՆ դոլար»,- նշել է Լեբեդևը։

Նշենք, որ 2013 թվականի գարնանային զորակոչի ժամանակ պարտադիր զորակոչ չի եղել դեսանտային և ռազմածովային ուժերում։ Ըստ նախարարության տվյալների՝ վերջիններս գրեթե անցել են պայմանագրային հիմունքներով համալրման։
Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը հասնում է 139 հազար զինծառայողի։ Այդ թվով բանակը համարվում է իր մեծությամբ 5-րդը Եվրոպայում։ Ուկրաինայի ՊՆ-ի բարեփոխումների համաձայն՝ նախատեսվում է 5 տարվա ընթացքում զինծառայողների թիվը կրճատել մինչև 70 հազար զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *