Առողջական վիճակի վերաբերյալ նոր պահանջներ՝ ՌԴ ՌՕՈւ վարժարաններ ընդունվելու համար

Ռուսաստանի ռազմօդային ուժերի վարժարաններ դիմողների համար առողջական վիճակի վերաբերյալ պահանջները կարող են մեղմացվել։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌՕՈւ գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը։
«Կարծում եմ, որ նոր հրամանը ավելի համապատասխան կլինի առողջական պահանջներին, և մենք ֆիզիկական ծանրաբեռնվածության և ֆիզիկական պատրաստության միջոցով կբարելավենք կուրսանտների առողջական վիճակը»։ Այն մասին ասել է Բոնդարևը ՄԱԿՍ-2013-ի ժամանակ։
Ըստ գլխավոր հրամանատարի՝ նախկին պահանջները բավական խիստ են եղել։
«Մենք այդ նախաձեռնությամբ դիմել ենք պաշտպանության նախարարին և նրանից ստացել ենք դրական պատասխան»,-նշել է ՌՕՈւ հրամանատարը։
«Մենք հեռացնում ենք այն օդաչուներին, ովքեր հետո գնում են քաղաքացիական ավիացիա և 5-20 տարի կատարում են այն առաջադրանքները, որոնք կարող էին մեզ մոտ անել, եթե չհեռացվեին»,- ասել է Բոնդարևը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *