ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսում կնքվել է 16 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր

Ավիաշինական ընկերությունները ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսի գործնական հատվածի ժամանակ կնքել են մոտ 16 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր։ Վաճառքի առաջատարը Միացյալ ավիաշինական ընկերությունն է դարձել։

Սու-27  կործանիչները

Սու-27 կործանիչները

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը Կոլումբիային 5 միավոր Կա-62 և Մի-171Ա1 ողղաթիռներ տրամադրելու համաձայնագիր է կնքել։
Մեկ միավոր Կա-62-ի արժեքը մոտավոր 10 մլն ԱՄՆ դոլար է, Մի-171-ը՝ 17 մլն ԱՄՆ դոլար։ Այսպիսով՝ պայմանագրի արժեքը կարող է կազմել շուրջ 135 ԱՄՆ դոլարի։
Միացյալ ավիաշինական ընկերության տնօրեն Միխայիլ Պողոսյանի խոսքով, ավիացուցահանդեսի ընթացքում ընկերությունը ՌԴ ՊՆ-ի հետ ինքնաթիռների սպասարկման և վերանորոգման վերաբերյալ 3 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր է կնքել, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիայի» կոնցերնը ավիացուցահանդեսի ընթացքում ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր է կնքել Սու-30ՍՄ ինքաթիռի ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումների համար։ Պայմանագրի արժեքը գնահատվում է մոտ 50 մլն դոլար։
Ռուսական «ՄիԳ» ավիաշինական ընկերությունը լրացուցիչ համաձայնագրեր է կնքել հնդկական Basant Aerospace Privet Limited կազմակերպության հետ, որի արժեքը 55 մլրդ դոլար է։
Նշենք, որ ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսի գործնական մասն ավարտվել է։ Օգոստոսի 30-սեպտեմբերի 1-ը ավիացուցահանդեսը բաց կլինի հանրության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *