2013-ի սկզբից մինչ օրս Հյուսիսային Կովկասում ոչնչացվել է 160 զինյալ

ՌԴ ուժային կառույցների կողմից 2013-ի առաջին 7 ամիսների ընթացքում Հյուսիսային Կովկասում ոչնչացվել է ավելի քան 160 զինյալ, ձերբակալվել՝ ապօրինի զինված խմբավորումների 200 անդամների։

Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողներին հայտնել է ՆԳՆ հյուսիսկովկասյան վարչության պետ Սերգեյ Չենչիկը։
Նա շեշտել է, որ նշված ժամանակահատվածում Հյուսիսային Կովկասում գրանցվել են 126 ահաբեկչական տիպի գործողություններ։ Այս ցուցանիշը 40%-ով պակաս է նախորդ տարվանից։ 1,8 հազար արդյունավետ գործողությունների շնորհիվ՝ չեզոքացվել են զգալի թվով զինյալներ։

Չենչիկն ընդգծել է, որ ոչնչացված զինյալների շարքում կան 23 առաջնորդներ, բացի այդ, չեզոքացվել է զինյալների 43 բազա, առգրավված է մեծ քանակությամբ զինամթերք։ 2013-ի 7 ամիսների ընթացքում շրջանում գրանցվել է 54 պայթյուն, 72 կրակի բացման դեպք։

Այս ամենի հետևանքով Հյուսիսային Կովկասին հասցվել է 8,8 մլրդ ռուբլու (240, 688 ԱՄՆ դոլար) վնաս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *