Հնդկաստանում ձերբակալել են տեղի մոջահեդների առաջնորդին

Հնդկաստանի օրինապահ մարմինները ձերբակալել են Յասին Բխատկալին՝ տեղի մոջահեդների առաջնորդներից մեկին, ով արդեն երկար ժամանակ համարվում էր երկրում հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Յասին Բխատկալ

Յասին Բխատկալ

Հնդկաստանի իշխանությունների տեղեկություններով՝ նա ձերբակալվել է Հնդկաստանի և Նեպալի սահմանին, որտեղ ենթադրաբար արտասահմանից ստանում էր պայթուցիկ և համակարգում իր համախոհների գործունեությունը։
Ձերբակալությունից հետո նա տեղափոխվել է Բիխար քաղաքի ոստիկանական բաժանմունքում։ Սպասվում է, որ շուտով նրան կհանձնեն դաշնային իշխանություններին։
Բխատկալը համարվում է «Հնդկաստանի մոջահեդներ» կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Նրան մեղադրում են մի շարք ահաբեկչությունների կազմակերպման համար։ Ինչպես տեղեկացնում է The Indian Express-ը, Բխատկալին մեղադրվում է նաև Ահմադաբադ, Սուրատ և Դելի քաղաքներում պայթյուններ կազմակերպելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *