Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմադրամին։
Դպրոցը, որի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չէ, լուծարվել է:
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։