Այսօր՝ օգոստոսի 29-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Սլովենիայի պաշտպանության նախարար Ռոման Յակիչին։
Համաձայն պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ երկու կողմերի միջև կնքված ռազմական համագործակցության համաձայնագիրը հնարավորություն է տալիս առավել սերտ կապեր ստեղծել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հեռանկարները։
Բացի այդ, Ռոման Յակիչը հրավիրել է Սաֆար Աբիևին մասնակցելու Սլովենիայի հերոս Միխայլոյի 95-ամյակի առթիվ 2014-ին կայանալիք հանդիսվոր արարողությանը։
Հանդիպմանը ներկա էր Սլովենիայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Գալիբ Իսրաֆիլովը։
Հիշեցնենք, որ բացի Սաֆար Աբիևի հետ հանդիպումից՝ Ռոման Յակիչը հանդիպում է ունենալու նաև նախագահ Իլհամ Ալիևի, ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի, արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի և արտաքին գործերի նախարար Էլդար Մամեդյարովի հետ։