Տանկի արկ՝ ֆուտբոլի ակադեմիայի շինհրապարակում

Օգոստոսի 28-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մուշ-2» թաղամասի 10/5 հասցեում գտնվող նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի շինհրապարակում հողի հարթեցման աշխատանքներ կատարելիս արկ է հայտնաբերվել:

Մեկնած  օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 120 մմ տրամաչափի տանկի արկ` առանց պայթուցիչի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին՝ կամրջի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան,  ինքնաձիգ-ատրճանակ` փամփշտակալով, «ՌԳԴ-5», «Ջ-1» և «Ֆ-1» տիպի  12 նռնակ` առանց պայթուցիչների,   նռնակի 6 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբինի» 742, 5.45 մմ տրամաչափի 1.858, 7.62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 573 փամփուշտ,   ծխարձակիչ 3 գլանակ,  ծխային նռնակ,   ինքնաձիգի 7 պահունակ,   ինքնաձիգի պահունակի 3 սանր,   «Մակարով» ատրճանակի պահունակ և ինքնաձիգի 2 խլացուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

***

Օգոստոսի 28-ին՝ժամը 10։50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի նոր գերեզմանատուն տանող կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է գործարանային արտադրության «ՏՕԶ-8» տիպի հրացան, 7.62 մմ տրամաչափի` 106, 5.45 մմ տրամաչափի` 40, 10.4 մմ տրամաչափի` 12, 12.4 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *