Թուրքիայում զենքով պատահարներից 220-ից ավել ժամկետային է մահացել

Թուրքիայի պաշտպանության նախարար Իմսեթ Յըլմազը ներկայացրել է, թե վերջին 10 տարում զինվորական ծառայության ժամանակ քանի ժամկետային զինվոր է մահացել զենքի հետ կապված պատահարների հետևանքով։

Ըստ այդմ, 2002-2012 թվականներին թուրքական զինված ուժերում զենքով պատահարների պատճառով 227 զինծառայող է մահացել։

Յըլմազը նաև նշել է, որ աշխատանքային գործընթացի ժամանակ ի հայտ եկած պատահարների պատճառով 2002-2012 թվականներին 36 զինծառայող է մահացել։

Այս ընթացքում, ըստ թուրքական լրատվամիջոցների, պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել 2 մլն զորակոչիկ։

Այս տվյալները Թուրքիայի պաշտպանության նախարարը հրապարակել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների հարցմանն ի պատասխան։

Նշենք, որ 2011 թվականի ապրիլի 24-ին Սասունում տեղակայված թուրքական զորամասերից մեկում թուրք ծառայակցի կողմից Սևակ Բալըքչըի սպանությունը նույնպես պաշտոնապես բնութագրվում է որպես զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով դժբախտ պատահար։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ Թուրքիայի զինված ուժերի հայ ժամկետային զինծառայողին կանխամտածված սպանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *