Թուրքիայի ռազմական արդյունաբերական արտադրանքի արտահանումը 2013 թվականին աճ է գրանցել։ 2013 թվականի հունվարից հուլիս ամիսներին Թուրքիան արտասահմանում վաճառել է 781 մլն ամերիկյան դոլարի սեփական արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկայի պահեստամասեր, տեղեկացնում է Defense News-ը։
Այսպիսով, 2012 թվականին նույն ժամանակահատվածի համեմատությամբ այլ պետությունների հետ կնքված սպառազինության վաճառքի պայմանագրերի ընդհանուր արժեքն աճել է 9 տոկոսով։ Սա Թուրքիայի ռազմարդյունաբերության պատմության լավագույն ցուցանիշն է։
Թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքի հիմնական գնորդներն են ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիայի պետությունները։ Արտասահմանյան երկրներին վաճառվել են կատերներ, զրահամեքենաներ, հրթիռներ, հրթիռների արձակման կայաններ, էլեկտրոնային սարքավորումներ և այլն։
Պաշտոնական Անկարան ցանկանում է 2016 թվականին 4 մլրդ ամերիկյան դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք ունենալ, որի կեսը նախատեսվում է արտահանել։ Իսկ ահա 2023 թվականի համար Թուրքիան ցանկանում է 25 մլրդ դոլարի ռազմական արտադրանք արտահանել։