Մեծ Բրիտանիան ռազմական ոլորտին առնչվող արտադրանք չի տրամադրի Եգիպտոսին

Մեծ Բրիտանիան օգոստոսի 28-ին դադարեցրել է Եգիպտոսի զինված ուժերի համար նախատեսված 49 անուն արտադրանքների տրամադրման թույլտվությունը։

 

Ընդ որում, նշված արտադրանքների շարքում է Եգիպտոսի ՌՕՈւ-ին և երկրի ներքին անվտանգության ուժերին տրամադրվող զենք-զինամթերքը։

Ցուցակում ներառված են նաև ուղղաթիռների ու ինքնաթիռների բաղադրամասեր, ծրագրային ապահովման ու կապի սարքավորումներ։

Մեծ Բրիտանիայի՝ գործարարության, նորարարությունների ու որակավորված կադրերի գծով նախարար Վինսենթ Քեյբլը հայտարարել է, որ հաշվի առնելով Եգիպտոսում ներքին լարված իրավիճակը՝ իրենց տրամադրած զենք-զինամթերքը կարող է կիրառվել կողմերից մեկի օգտին, ուստի իրենք համաձայնել են ԵՄ իրենց գործընկերների հետ՝ արգելափակել ռազմական ոլորտին առնչվող արտադրանքների տրամադրումն Եգիպտոսին ։

Հիշեցնենք, որ այս քայլը կանխորոշելի էր, քանի որ մոտ մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիան հետ էր կանչել ՀՄՄ-ի սարքավորումների ու տանկերի բաղադրամասեր Եգիպտոսին ուղարկելու թվով 5 թույլտվություն։

Եզրափակելով խոսքը՝ Քեյբլը հիշատակել է, որ Մեծ Բրիտանիան դադարեցրել է նաև Եգիպտոսի հատուկ ծառայությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը։ Արգելքը կկասեցվի, երբ Եգիպտոսի ներքին խժդժությունները հանդարտվեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *