[թարմացված]Ադրբեջանի սահմանապահ զինծառայողին դրդել են ինքնասպանության

Ադրբեջանի լրատվակայքերը տեղեկություններ են տարածել Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին։

Ջալիլաբադի շրջանում տեղակայված զորամասում հայտնաբերվել է կախված զինվորի դի։ Հայտնի է նախնական տվյալներով ինքնասպանություն գործած զինծառայողի անունը՝ Մամեդով Նոֆել Նոֆել օղլու։

Զորամասում վկայել են, որ Մամեդովը հաճախակի էր վեճեր ունենում իր ծառայակիցների հետ, ուստի չի բացառվում, որ զինծառայողների հետ վատ հարաբերությունները դրդել են նրան ինքնասպանություն գործելու։

Հավելենք, որ նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը մեկ ամիս։

Փաստի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն հնչել։

[թարմացված]-Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պաշտոնական կայքում տեղեկություններ են հրապարակվել՝ կապված զինծառայողի մահվան հետ։

1994-ին ծնված Մամեդովը զորակոչվել էր մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության Գերանբոյի զինկոմիսարիատի կողմից։
Ինքնասպանություն գործելու պատճառների նախնական վարկածներ դեռևս չկան։ Սահմանապահ պետական ծառայության ղեկավարության ու զինդատախազության ներկայացուցիչները հետաքննություն են կատարում։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *