Ռուսները Մի-17 ուղղաթիռների պայմանագիր են կնքել Կամերունի հետ

Կամերունի պաշտպանության նախարարությունը ռուսական կողմի հետ Մի-17 ուղղաթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել։
Կամերունի ՊՆ-ի և «Ռոսօբորոնէքսպորտի» միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսի ժամանակ, որն ընթանում է մերձմոսկովյան Ժուկովսկում, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։

Մի-17. Աֆղանստան

Մի-17 ուղղաթիռները Աֆղանստանում

Հայտնի չեն պայմանագրի ֆինանսական կողմը, ինչպես նաև Կամերունին տրամադրվելիք ուղղաթիռների հստակ քանակը։
Flightglobal MiliCAS-ի տեղեկություններով՝ ներկայում Կամերունի ռազմաօդային ուժերն իրենց կազմում ունեն 3 միավոր Մի-24 մարտական բեռնատար ուղղաթիռ։ Մի-17 ուղղաթիռներ աֆրիկյան պետության զինված ուժերում կհայտնվեն առաջին անգամ։
Նշենք, որ Մի-17-ը (Մի-8ՄՏ) Մի-8 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է։
Առավելագույն արագությունը շուրջ 250 կմ/ժ է։ Թռիչքի հեռավորությունը 460 կմ է։ Կարող է բարձրացնել մինչև մինչև 30 մարդ կամ 13 տոննա բեռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *