Սեպտեմբերի 4-ից ՀՀ ՊՆ-ն «Երիտասարդ առաջնորդների դպրոց» կազմակերպության հետ համատեղ կսկսի «Մարտական պատրաստության ակումբ» նախագիծը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրին ակումբի նախաձեռնող խմբի անդամներ Րաֆֆի Գևորգյանն ու Հայկ Մինասյանը։
«Շուրջ մեկ ամիս է սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ 18-30 տարեկան 30 երիտասարդների հնարավորություն կտրվի մեկամսյա դասընթացի ընթացքում ծանոթանալ կրակային, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հիմունքներին, ինչպես նաև ԶՈւ առօրյային», — նշեց Րաֆֆի Գևորգյանը։
Ըստ բանախոսների՝ նախապատվությունը տրվելու է բանակում չծառայած տղաներին։ «Չնայած հիմա աղջիկներից ենք ավելի շատ հայտեր ստանում, բայց որոշված է 40։60 համամասնությամբ ընտրել՝ առավելություն տալով տղաներին », — նշեց Հայկ Մինասյանը։
2 responses to “Մարտական պատրաստության դասընթաց երիտասարդների համար”