Ամերիկյան հատուկ օդային հրամանատարական կետը Թուրքիայում է

Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող «Ինջիրլիք» ամերիկյան ռազմակայանում նկատվել է E-4B Nightwatch ինքնաթիռը, այսպես կոչված՝ «հատուկ օդային հրամանատարական կետը», որը հայտնի է NEACP անվանումով։

Այն նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան ռազմական հրամանատարությանը, պաշտպանության նախարարին ու  նրա տեղակալներին տեղափոխելու և նրանց համար որպես հրամանատարական կետ ծառայելու համար։

E-4B Nightwatch

E-4B Nightwatch

Թուրքիայում ամերիկյան ՕՀԿ-ի ժամանումը կապված է Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ։, տեղեկացնում է Cockpit.aero կայքը։

Օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառման մասին հայտարարությունից հետո արևմտյան մի շարք պետություններ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ակտիվ մասնակցությամբ սկսել են որոշակի նախապատրաստություն տեսնել՝ Սիրիային հնարավոր հարված հասցնելու համար։

Թուրքիան նույնպես պաշտպանում է Սիրիային հարվածելու մտադրությունը՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում նշելով, որ Անկարան պատրաստ է համապատասխան մանդատ շնորհել դրա համար։ Հավանական ռազմական գործողությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ, հենց Թուրքիայի տարածքը կօգտագործվի որպես հիմնական հենակետ։

Նշենք, որ Սիրիայում ներքին հակամարտության սկզբից թուրքական իշխանություններն ակտիվ աջակցություն էին ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին։

Պետք է հիշել նաև, Սիրիան Թուրքիայի հարավային Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգը համարում է իր տարածքը, ինչը երկու պետությունների մեջ երկար տասնամյակներ լարված հարաբերությունների պատճառ է հանդիսացել։

 

One response to “Ամերիկյան հատուկ օդային հրամանատարական կետը Թուրքիայում է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 25-31 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *