Ղազախստանի Ժամբիլի շրջանում զինամթերքի՝ թափոնի վերածման գործընթացի ժամանակ պայթյուն է գրանցվել։
Համաձայն երկրի ռազմական դատախազության հաղորդած տվյալների՝ պայթյունը եղել է օգոստոսի 27-ին՝ 17։00-ի սահմաններում, «Ղազախվզրիվպրոմ» ԲԸ-ի տարածքում։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը վառոդային լիցքերի բոցավառվումն է եղել։ Կրակը տարածվել է 18 քառակուսի կմ տարածությամբ։
Միջադեպի պատճառով տուժել է 7 հոգի։ Նրանք տարբեր աստիճանի ծանրության այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնների խախտման հոդվածով։