Օգոստոսի 27-ին հայտնի է դարձել, որ Կուբայի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ ստորաբաժանումների հրամանատար Պեդրո Գոմես Մենդիոնդոն մահացել է ավտովթարում։
Այս մասին հաղորդում են Կուբայի պաշտոնական աղբյուրները։
Միջադեպը եղել է կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին։ 68-ամյա Մենդիոնդոն անձամբ էր վարում ավտոմեքենան։ Նրա հետ միասին ավտոմեքենայում էին կինն ու կնոջ ծնողները։ Ծնողները մահացել են, իսկ կինը ծանր վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Պեդրո Գոմես Մենդիոնդոն գլխավորել է Կուբայի ՌՕՈւ-ն 2000-ից։ Վերջինս ծառայություն էր անցնում, ապա պաշտոնավորում Կուբայի ԶՈւ-ում՝ սկսած 1963-ից։ Հայտնի է նաև, որ Պեդրո Գոմես Մենդիոնդոն ուսանել է ԽՍՀՄ ռազմական ակադեմիայում։