Կրակում են, թող կրակեն. իմ երեխեքը մարտական են. Չինարիի գյուղապետ

Այսօր՝ օգոստոսի 27-ին լուրեր տարածվեց, որ հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում։ Ռազմինֆոն զրուցեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ։

«Այո, կրակել են, բայց դե կրակում են, կրակեն, իմ երեխեքը մարտական են, գիտեք չէ՞»,-նշեց գյուղապետը։

Ռազմինֆոյի հարցին, թե արդյոք հակառակորդի կրակահերթը որևէ վնաս չի հասցրել գյուղին, դպրոցին, Սաղոյանը պատասխանեց. «Չէ, հիմնականում մեր դիրքերի վրա են կրակում, երեկ երեկոյան 17։00-18։00-ի հատվածում կրակեցին գյուղի վրա։ Մեր տղաները դրանց լռեցրին շուտ։ Դուք մի վախեցեք, փամփուշտ են վատնում, մենք հաստատ չենք վախենում»։

Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմն ինչպես Տավուշի մարզի, այնպես էլ Նախիջևանի հատվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *