Սաֆար Աբիևը հանդիպել է Ադրբեջանում ԱՄԷ դեսպանին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ ու լիազոր դեսպան Սալիմ Հալիֆ Մուհամմեդ ալ-Ղալֆիին։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։

Ըստ նույն աղբյուրի՝ ԱՄԷ-ի դեսպանը հրավիրել է Սաֆար Աբիևին այցելելու իր երկրում անցկացվելիք ռազմական ցուցահանդես։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *