ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարական խորհրդի նիստը՝ Բաքվում

ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը հերթական նիստն է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին։
Որպես անցկացման վայր՝ պաշտոնական կայքում հիշատակվում է Բաքուն։

Օրակարգում նշված է քննարկվելիք 7 հարցի մասին։ Դրանցից 3-ը նախատեսվում է դիտարկել նեղ ձևաչափում։ Նշված հարցերի շարքում ընդգրկված են ԱՊՀ երկրների սահմանային խնդիրների վերանայումը, իրատեսական լուծումների առաջարկումը, սահմանային միասնական ջոկատների ստեղծումը, որոնք մասնակցելու են ԱՊՀ արտաքին սահմանների պահպանմանը, ինչպես նաև Տաջիկստանին անհետաձգելի օգնության ցուցաբերումը՝ երկրի՝ Աֆղանստանի հետ սահմանային անվտանգության ամրապնդման համար։

Հավելենք, որ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը քննարկման է դնելու նաև կադրային հարցեր, համատեղ գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, սահմանների պաշտպանության օրենքների թերացումները, սահմաններին վերաբերող կիրառվող եզրաբանությունը։

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը ստեղծվել է 1992-ին։ Այն ԱՊՀ անդամ երկրների հետաքրքրությունների շրջանակներում վերամշակում  ու վերանայում է սահմանների վերահսկողության, սահմանապահ զորքերի կազմավորման քաղաքականությունը, ստեղծում և առաջարկում է սահմանային անվտանգության հարցերում համագործակցության պայմանագրերի նախագծեր, վերապատրաստում է սպայական կազմին, ռազմագիտական, տեխնիկական դասընթացներ է անցկացնում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *