Չինաստանում ավարտել են չորրորդ սերնդի միջուկային սուզանավի նախագծման աշխատանքները։ Նոր միջուկային սուզանավը կառուցվում է Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում։
Այս մասին հայտնում է չինական «Ժենմին ժիբաո» թերթը՝ հղում կատարելով Լյաոնին փոխնահանգապետ Տան Ցզոցզյունի հայտարարությանը։
Ներկայում ավարտված են սուզանավի նախագիծն ու -կոնստրուկտորային աշխատանքները։ Այլ մանրամասներ նախագծի վերաբերյալ դեռ չի նշվում։
Չինական մասնագետները նշում են, որ դեռ անհայտ է, թե երբ միջուկային սուզանավը կհայտվնի երկրի զինված ուժերի սպառազինությունում։