Ներկայիս Թուրքիայի Սղերթ (Սիիրթ) նահանգում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել։ 20-ամյա Մաշալլահ Թ-ն ինքնասպանություն է գործել օգոստոսի 26-ին՝ կեսօրից հետո։
Ինքնասպանության պահին թուրքական բանակի զինծառայողը պահակային ծառայություն էր կրում Բայքան շրջանի զորամասերի մեկում։
Նա իրեն ամրակցված զենքով մահացու վիրավորում է հասցրել գլխի շրջանում։
20-ամյա շարքայինը Թուրքիայի զինված ուժեր էր զորակոչվել Վանի նահանգից։
Նշենք, որ օրերս Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր երկրի զինված ուժերում ինքնասպանության վերաբերյալ տվյալները. վերջին 1,5 տարում թուրքական բանակում ինքնասպանություն է գործել 108 զինծառայող։