Ռուսաստանում նոր մանրաթելային զրահի մրցույթ են հայտարարել

ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարությունը մանրաթելային նյութերից պատրաստված զրահի նախագծման մրցույթ է հայտարարել: Նոր զրահը նախատեսված է զրահափոխադրիչների, հետախուզական-դիտման զրահավորված մեքենաների, ինչպես նաև «ԿամԱԶ» և «Ուրալ» բեռնատարների համար, տեղեկացնում է «Վեդոմոստին»։

Նշվում է, որ նոր գերբարձրմոլեկուլային պոլիէթիլենից պատրաստված զրահը պիտի մտնի իրանի ու ականապաշտպան հատակի կոմբինացված զրահի կազմի մեջ: Այն պիտի դիմանա մարտական լազերի ճառագայթմանը, 12,7մմ զրահահար գնդակի կրակոցին 300 մետրից ու 8կգ տրոտիլին համարժեք պայթյունին, ջրի, ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցություններին և -50°C -ից -70°C ջերմաստիճանի:

Այս ամենի հետ նոր զրահը առնվազն մեկ երրորդով պիտի թեթև լինի զրահի այլ տեսակներից: Նախատեսված է, որ «Բրոնյա-ԲԷ» նախագծով պատրաստված առաջին օրինակները պատրաստ կլինեն 2014-ի հունիսին:

Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են մասնակցելու այս նախագծի իրականացմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *