Բախվել են F-15 և Mirage կործանիչները

Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կործանիչները՝ արաբական տարածքում համատեղ ուսումնական վարժանքներ իրականցնելիս օդում  բախվել են: Հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով AF-ին և Սաուդյան Արաբիայի ՊՆ ներկայացուցչին: Պատահարի հետևանքով ոչ մեկ չի տուժել:

Ուսումնական թռիչքի ժամանակ բախվել են Ֆրանսիայի ՌՕՈՒ-ի Mirage կործանիչը և Սաուդյան Արաբիայի F-15 կործանիչը:

Երեք օդաչուներն էլ կատապուլտի միջոցով փրկվել են: Պատահարի պատճառները պարզելու համար հետաքննություն է վարվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *