Տոնաշեն գյուղում բացվել է Արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիր

Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է Արցախյան ազատամարտում ու Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։

Երկրի ղեկավարը երախտագիտւթյուն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցմանը և կարևորել է նման հուշարձանների առկայությունը մատաղ սերդի ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *