Չինաստանը նոր թեթև «լեռնային» տանկ է պատրաստել

Վերջերս համացանցում են հայտնվել չինական արտադրության նոր թեթև տանկի նկարները: Այս տանկի նախագծման մասին լուրեր հայտնվել են դեռ 2010 թվականին։  Նոր նկարների հայտնվելը թույլ է տալիս կարծել, որ նախագծման աշխատանքները հաջողությամբ են ընթանում:

Տարբեր կարծիքների համաձայն՝ տանկի վրա դրված է 105 մմ կամ 125 մմ թեթևացված թնդանոթ: Զրահը թեթև է, աշտարակի մասին տեղեկություններ չկան. նկարների մեջ աշտարակը ծածկոցով փակված է:

Վեց հենքային գլանիվով կառավարվող հիդրոպնևմատիկ կախոցը թույլ է տալիս փոքրացնել մեքենայի բարձրությունը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում թնդանոթի ուղղաձիգ նշանառության անկյան մեծացումը: Սա հատկապես անհրաժեշտ է լեռնային պայմաններում մարտերի համար: Տանկի բարձրության նվազեցումը ավելացնում է նաև նրա կենսունակությունը:

Ենթադրվում է, որ տանկը օգտագործվելու է հնացած Տիպ-62 թեթև տանկերի փոխարեն Տիբեթում, որտեղ այլ տանկեր չկան, ու թեթև զրահը բավարարում է: Խորհրդային Տ-54 տանկերի չինական արդիականացումը համարվող Տիպ-62 տանկերը հենց Տիբեթում մարտեր վարելու համար էին արտադրված:

 

One response to “Չինաստանը նոր թեթև «լեռնային» տանկ է պատրաստել

  1. Շատ հետաքրքիր նյութ էր , ապրես Գարիկ ջան ….

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *